17/03/2018 11:25
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 1,09 դոլարով ՝ հասնելով 66.21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,15 դոլարով՝ հասնելով 62,34 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: