17/03/2018 10:23
Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարևորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետևողականորեն շարունակելու և խորացնելու փոխգործակցությունը: