18/03/2018 12:50
Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին
Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոն քաղաքում մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության:
Բ.Սահակյանը նշել է, որ ամերիկահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Արցախի ու Հայաստանի կապերի զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանը, բարեկամության ամրապնդմանը՝ հավելելով, որ նրա անմիջական մասնակցությամբ տարիներ շարունակ Արցախում կյանքի են կոչվել սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթի ռազմավարական բազմաթիվ ծրագրեր:
«Ամերիկահայ համայնքը և ամերիկացի մեր բարեկամները ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման, մեր երկիրը ԱՄՆ-ում և արտաքին աշխարհում ներկայացնելու ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու գործում: Այդ ամենը արժանի է ամենաբարձր գնահատանքի», - ընդգծել է Բ.Սահակյանը:
Ելույթից հետո նա Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, մշտապես սատարելու համար պետական բարձր պարգևներ է հանձնել հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին: