19/03/2018 11:35
Վենեսուելայում այլընտրանքային արժույթ են ստեղծում
Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Խոսե Հերրան հայտարարել է, որ Ապուրե նահանգի Էլորսա քաղաքը սեփական տարածաշրջանային արժույթն է թողարկել: Այն կրում է բնակավայրի անվանումով, փոխանցում է РИА Новости-ն:
Ճգնաժամային պայմաններում կանխիկ գումարի հետ շրջանառության մեջ է դրվում նաև տեղական արժույթը։
Պատգամավորը նշել է, որ չափազանց բարձր գնաճը և կանխիկ գումարի պակասը երկրում «մինիկենտրոնական բանկերի» առաջացմանն են բերում։