19/03/2018 15:14
Շոուն պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ հարձակվող Լյուկ Շոուն պատրաստվում է ամռանը լքել ակումբը, փոխանցում է Sports.ru-ն:
22-ամյա անգլիացին հիասթափված են «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից իր հասցեին հնչած քննադատությամբ:
Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում Շոուն անցկացրել է 7 խաղ, իսկ առաջնության 1/4 եզրափակիչում «Բրայթոնի» (2:0) հետ խաղի առաջին գոլից հետո փոխարինվել է:
Պորտուգալացի խաղից հետո հրապարակայնորեն քննադատել է ֆուտբոլիստին` բացատրելով փոխարինումը այն հանգամանքով, որ Շոուն իր մարտավարական հրահանգներին չի հետևել:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառ: