20/03/2018 10:34
Տավուշում վիրավորված զինծառայողին վիրահատել են. նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր
Տավուշի մարզում ժամկետային զինծառայող է վիրավորվել, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
«Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա Երևանի զինհոսպիտալում է, երեկ վիրահատել են», - ասաց ՊՆ մամուլի քարտուղարը` նշելով, որ այս պահին զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ ժամկետային զինծառայողը ստացել է հրազենային վիրավորում, սակայն դեռևս չի հստակեցվում` ինչ պայմաններում: