21/03/2018 10:00
«Ժամանակ». Սեյրան Օհանյանին կարող են մեղադրանք ներկայացնել նաև «Սասնա ծռեր» խմբի հովանավորման և ուղղորդման համար
«Ժամանակ»-ը գրում է. «Պաշտպանության նախարարությունում սկսված կոռուպցիոն բացահայտումները կարող են շարունակվել և խորանալ՝ տանելով դեպի ավելի վաղ ժամանակներ:
Խնդիրն այն է, որ իշխանությունները ցանկանում են նախազգուշացնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որ եթե ապրիլյան իրադարձությունների ժամանակ ակտիվացման փորձեր անի, ապա նրա պաշտոնավարման օրոք առկա գործերը կարող են վերաթարմացվել: Օհանյանին կարող են մեղադրանք ներկայացնել նաև «Սասնա ծռեր» խմբի հովանավորման և ուղղորդման համար», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: