21/03/2018 10:59
Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի և կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջինին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: