21/03/2018 13:20
Շառլ Ազնավուրը համերգներ կունենա Ճապոնիայում
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով 93 տարեկանում էլ շարունակում է ակտիվ բեմական կյանքով ապրել, համերգներ կունենա Ճապոնիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է համերգների կազմակերպմամբ զբաղվող Hayashi International Promotion-ի պաշտոնական կայքը:
Համերգները տեղի կունենան շանսոնյեի ծննդյան օրվան նախորդող և հաջորդող օրերին՝ մայիսի 21-ին Օսակա քաղաքում և 23-ին` Տոկիոյի Սիբույա շրջանում: