21/03/2018 15:10
Խավին «Ալ-Սադեում» կմնա ևս 2 տարի
«Ալ-Սադեի» կիսապաշտպան Խավին մոտ ժամանակներս չի լքի ակումբը, հայտարարել է քաթարական ակումբի գլխավոր տնօրեն Թուրքի Ալ-Ալին, փոխանցում է Sports.ru-ն:
«Մենք նախնական պայմանավորվածություն ունենք Խավիի հետ: Նա ակումբում կմնա առնվազն 2 տարի, սակայն հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով: Նա կարող է շարունակել խաղացողի կարիերան, նաև կարող է զբաղեցնել այլ պաշտոն: Այդ մասին շուտով կհայտարարենք», – ասել է Ալ-Ալին: