22/03/2018 09:20
«Ելքի» լիդերներն իրար նկատմամբ «նեպրիյազն» ունեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ՍԴ նախագահի քվեարկությունից հետո «Ելքի» լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած «դեմ» քվեարկությունը: Նիկոլ Փաշինյանին հարցրինք` Դուք ինչո՞ւ չեք ցույց տալիս Ձեր նկարածը, կարո՞ղ է «կողմ» եք քվեարկել։
«Քվեարկել եմ կուսակցության որոշման համաձայն», - ասաց նա:
Ասում են՝ «Ելքի» լիդերներն իրար հետ այն չեն, միմյանց նկատմամբ «նեպրիյազն» ունեն, ողջ օրը «կռիվ» են անում:
«Կուսակցությունում շատ լավ, աշխատանքային մթնոլորտ է, և էն, ինչի շուրջ մենք համաձայն ենք, դա հրապարակային է, ինչի շուրջ համաձայն չենք, նույնպես հրապարակային է», - ասաց Փաշինյանը:
Իսկ առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք ներքաղաքական ֆորսմաժորը։
«Ֆորսմաժոր՝ նշանակում է անհաղթահարելի իրավիճակ, վիճակ, որը հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար՝ կանխատեսել անկանխատեսելին, նույնպես հնարավոր չէ», - ասաց Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ փողոցային պայքարում իրենց համար անընդունելի են բռնության կոչերը, ոչ քաղաքական զարգացումները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում