22/03/2018 09:33
Այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատում եմ. Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է անում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է սկսել: Այս քայլին դիմելու դրդապատճառներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի գործով հրապարակված դատավճիռն էր, որը, Ավետիսյանի բնորոշմամբ, խայտառակություն է:
«Բացի սրանից, Ավետիսյանի տեղեկացմամբ՝ նստացույցի նպատակներից մեկը, ի թիվս այլ հարցերի, նաև պայքարն է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության»:
Թերթի հետ զրույցում ազատամարտիկը ասել է. «Ամեն րոպե, ամեն վայրկյան ինձ կարող են ընդհուպ սպանել՝ վրաերթ սարքեն կամ մի 10-15 հոգի ուղարկեն վրես, ինձ ծեծեն-ջարդեն, ասենք 15 հոգու դեմ մենակով ինչ կարող եմ ես անել: Ես այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատում եմ, ես այդ ամեն ինչին պատրաստ եմ, բայց մտադրություններից չեմ պատրաստվում հետ կանգնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում