22/03/2018 09:54
Արամայիս Գրիգորյանը հնարավոր է վերադառնա կառավարություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա: Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում: Փոխարենը հնարավոր է` նախարար դառնան հին կադրերը»:
Ըստ թերթի՝ այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ ճակատագրական ապրիլից հետո հնարավոր է` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերադառնա կառավարություն՝ կա՛մ ՀՀ գյուղատնտեսության, կա՛մ բնապահպանության նախարարի պաշտոնում:
«Հիշեցնենք, որ նա ժամանակին զբաղեցրել է երկու պորտֆելներն էլ: Իսկ Գրիգորյանի հանդեպ Սերժ Սարգսյանը բարեհաճ է գտնվելու, որովհետև նաև եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ԱԺ վերջին ընտրություններին ՀՀԿ-ին ահռելի ծառայություններ մատուցեցին՝ ապահովելով մեծ ձայներով: Իսկ մինչ այդ, Արամայիս Գրիգորյանը բավական ակտիվ է համացանցում՝ հոգալով, որ իր ամենօրյա գործունեությունն ակտիվորեն լուսաբանվի, և տպավորություն ստեղծվի, թե ամենալավ նախարարներից մեկն է», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում