22/03/2018 17:13
Lեհաստանը պատրաստ չէ մուտք գործել եվրոգոտի. Լեհաստանի վարչապետ
Lեհաստանը դեռ պատրաստ չէ մուտք գործել եվրոգոտի, Բրյուսելում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է РИА Новости-ն:
«Նախ անհրաժեշտ է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք այնքան ակնհայտ են եվրոգոտու շրջանակներում», - ասել էԷ Մորավեցկին:
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ լեհական տնտեսության կառուցվածքը տարբերվում է «Արևմտյան Եվրոպայի գերակշռող երկրների կառուցվածքից»:
«Մեր տնտեսությունները դեռևս պատրաստ չեն: Մենք դեռևս չենք հասել այդ պահին», - հավելել է նա: