22/03/2018 20:43
Առողջական խնդիրների պատճառով Սելին Դիոնը չեղարկել է իր բոլոր համերգները
Հանրահայտ երգչուհի Սելին Դիոնն անսպասելի հետաձգել է Լաս-Վեգասում նախատեսվող բոլոր համերգներն՝ առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Համերգները չեն կայանալու մարտի 26-ից ապրիլի 18-ը նախատեսված համերգները։
Վերջերս երգչուհին ականջի հետ կապված խնդիրներ ուներ։ Նա ականջի կաթիլներ էր օգտագործում, որոնք, սակայն, այլևս չեն օգնում։ Երգչուհին համաձայնել է փոքրիկ վիրաբուժական միջամտության, որը մոտ ժամանակներս է նշանակված։
Համերգները նորից սկսվելու են մայիսի 22-ից։