22/03/2018 13:17
Ամեն ինչ անելու եմ, որ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վստահեցնում է՝ դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա։
«Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա: Ես, որպես Ֆեդերացիայի նախագահ, շատ եմ ցանկանում նրան տեսնել մեր հավաքականի կազմում, մեր դարպասը փակած Յուրչենկոյով», - ասաց նա։
Ռուբեն Հայրապետյանը նշեց՝ ամեն ինչ անելու է, որ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական։
«Մնացածը կախված է Յուրչենկոյից», - ասաց ՀՖՖ նախագահը։