Գյումրու թատրոնը Ապրիլյան պատերազմի մասին իրական փաստերի վրա հիմնված բեմադրություն կներկայացնի, որի կոմպոզիտորն է Հայկոն. մանրամասնում է թատրոնի տնօրենը

22/03/2018 09:25

Գյումրու թատրոնը Ապրիլյան պատերազմի մասին իրական փաստերի վրա հիմնված բեմադրություն կներկայացնի, որի կոմպոզիտորն է Հայկոն. մանրամասնում է թատրոնի տնօրենը


Գյումրեցի երիտասարդը ծառայությունից վերադառնում է հայրենի քաղաք՝ Թալիշում թողնելով սիրած աղջկան: Ամուսնությունը նախատեսված էր հենց ապրիլի սկզբին, սակայն պատերազմը երազանքները կիսատ թողեց… Սա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ 2 գործողությամբ ու երկու ժամ տևողությամբ նոր ներկայացման հակիրճ բովանդակությունն է, որի պրեմիերան, շուրջ մեկ տարվա ստեղծագործական աշխատանքից հետո, տեղի կունենա մայիս ամսին: Իրական պատմությամբ ու նոր շնչով բեմադրված ներկայացում՝ Ապրիլյան պատերազմի թեմայով: Պիեսը գրվել է Մշակույթի նախարարության պատվերով՝ հատուկ Գյումրու թատրոնի համար: Հեղինակն Անահիտ Աղասարյանն է, բեմադրիչը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

«Այս ներկայացումը նվիրված է քառօրյա պատերազմին: Պիեսը գրվել է իրական դեպքերի հիման վրա, սակայն, բնականաբար, ունի գեղարվեստական լուծումներ: Սա խոնարհում է և՛ այն բոլոր տղերքին, ովքեր այդ օրերին առաջնագծում էին, և՛ նրանց, ովքեր թիկունքում ամեն ինչ արեցին, որպեսզի սահմանում գտնվողները թե՛ նյութապես, թե՛ հոգեպես որևէ բանի կարիք չունենան, հասկանան, որ մեկ ազգ-երկու պետություն կանգնած են իրենց կողքին», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

Ներկայացման մեջ հերոսների իրական անունները չեն պահպանվել, քանի որ նրանց բացահայտվելը կարող էր հանդիսատեսի մոտ հուզական ֆոնն առավել սրել: Ինչպես թատրոնի տնօրենն է նկատում՝ չէ՞ որ հանդիսատեսի շարքերում կարող են լինել նաև զոհված տղաների ծնողներն ու մտերիմները, ապրիլյան պատերազմին մասնակից տղաները:

Գյումրեցի զինվորին մարմնավորելու է դերասան Տարոն Գրիգորյանը, թալիշցի հարսնացուին՝ Ջեմմա Ադամյանը: Բեմում են լինելու նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը, ՀՀ Վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, Արսեն Սաղաթելյանը և այլք:

Տիգրան Վիրաբյանը վստահ է՝ այս ներկայացումը դառնալու է Գյումրու դրամատիկական թատրոնի 2018 թվականի լավագույն ներկայացումներից մեկը, քանի որ թեման կարևոր է բոլորի համար:

«Շատ կարևոր էր, որ քառօրյա պատերազմի թեման նաև բեմում արծարծվեր: Մեր թատրոնի հանդիսատեսը նաև պատանիներն են, իսկ թատրոնը սերունդ կրթելու և ռազմահայրենասիրական դաստիրակություն տալու առումով չի կարող անմասն մնալ: Այն դպրոցականը, ով գալիս է ներկայացում նայելու, պետք է նաև այդպիսի դաստիարակություն ստանա թատրոնում: Բոլորս էլ գիտենք, թե մեր «ոխերիմ բարեկամներն» ինչպես են իրենց երեխաներին տրամադրում մեր դեմ: Մենք ատելություն սերմանալու նպատակ ու խնդիր չունենք, պարզապես մեր երեխաներին պետք է ճշմարտությունն ու իրականությունը ներկայացնենք», - ընդգծեց նա:

Որքան կարևոր, այնքան էլ նուրբ ու ռիսկային թեմա է Ապրիլյան պատերազմը, որի հետքերը դեռ շատ թարմ են: Պատերազմ, որը յուրաքանչյուրս տեսել է սեփական աչքերով, ու թեև՝ ոմանք առաջնագծում, ոմանք էլ՝ թիկունքում, այնուամենայնիվ՝ զգացողությունը, կորուստն ու ձեռքբերումը մեկն է:

«Ի սկզբանե որոշված է՝ բեմը պատերազմի դաշտի չի վերածվելու, պատերազմական գործողություններ չեն ցուցադրվելու: Չի՛ կրակում ոչ մի փամփուշտ, բայց ամբողջ ընթացքում «վառոդ»-ի հոտը դահլիճում զգում ենք: Գիտեք, փորձը ցույց է տվել, որ դա թատրոններում չի ընկալվում: Մեր պիեսի բոլոր գործողությունները տեղի են ունենում թիկունքում, չէ՞ որ այդ օրերին պակաս պատերազմական դաշտ չէր նաև հենց թիկունքը. բոլորս այդ պատերազմի շունչը զգում էինք, միահամուռ էինք դարձել: Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ ինքնակամ երբ էր հայ ազգն այդպես միավորվել», - նշեց մեր զրուցակիցը:

Իսկ թե որքանո՞վ հանդիսատեսին ընկալելի կլինի պատերազմի մասին պատմող ներկայացումն՝ առանց պատերազմի՝ թատրոնի տնօրենը կինոօրինակներով խոսեց՝ նկատելով, որ «Հին օրերի երգը» ֆիլմում պատերազմական որևէ գործողություն չի ցուցադրվում, բայց ամբողջ 1 ժամ 30 րոպեն ամբողջությամբ պատերազմ է:

Բեմի նկարչական ձևավորումը պատկանում է Գարեգին Եվանգուլյանին: Ներկայացումն ունի հատուկ իր համար գրված երաժշտություն, որի կոմպոզիտորը Հայկոն է: Առաջիկայում բեմադրության սաունդթրեքի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի:

«Մեզ համար սկզբունքային էր նաև այն, որ ներկայացման համար հատուկ երաժշտություն գրվի: Յուրաքանչյուրս, որևէ տեղ լսելով այդ երաժշտությունը, պետք է տեղափոխվենք այս ներկայացում: Պետք է նշեմ, որ ի պատիվ Հայկոյի՝ հետաքրքիր սաունդթրեք է ստացվել, նա հրաշալի աշխատանք է կտարել», - խոստովանեց տնօրենը:

Ներկայացումը կունենա երկու պրեմիերա՝ Գյումրիում և Արցախում: Գյումրու պրեմիերան նախատեսված է մայիսի սկզբին:

«Թատրոնում անընդհատ խոսում ենք այն մասին, որ հանկարծ ու չունենանք առիթ, երբ պետք կլինի այս ներկայացումը խաղալ սահմանին՝ կռվի գնալուց առաջ: Իսկ հանրապետության քաղաքներում, բնականաբար, ներկայացումը կունենա շրջագայություն: Ի դեպ, այսօր Արցախ ենք գնում այլ ներկայացմամբ, առիթն օգտագործելով, նաև այս ներկայացման արցախյան պրեմիերայի համար կբանակցենք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տիգրան Վիրաբյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/01/2025 22:20 Բաքվի «դատավարությունը» սպասելի սցենարով է զարգանում․ Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախում մեր նահատակված հերոսների ծնողներն են․ Աբրահամյան 17/01/2025 22:05 Գուգարքի գյուղապետարանի համակարգիչները գողացել են 17/01/2025 21:46 Պուտինը Հնդկաստան կայցելի 17/01/2025 21:31 Ալեն Սիմոնյանը Կնյազ Հասանովին պարգևատրել է հուշամեդալով 17/01/2025 21:14 Ողբերգական է, որ այս իրականության մեջ ենք․ Աբսուրդ է, որ օրվա պաշտոնյաները մեր հայրենակիցների շահերը չեն պաշտպանում․ Արամ Վարևանյան 17/01/2025 20:45 Հայ ժողովուրդը նույնական չէ այսօրվա իշխանությունների հետ, մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան 17/01/2025 20:22 Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ 17/01/2025 20:09 Երկրի ճակատագրի հետ գործ ունենք, այս պայմաններում Հայաստանը մնում է ընդամենը սպասողի դերում. Հակոբ Բադալյան (Տեսանյութ) 17/01/2025 19:55 Միներալնիե Վոդիից Երևան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել 17/01/2025 19:38 Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան 17/01/2025 19:23 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը 17/01/2025 19:06 Աղոթք գերիների համար 17/01/2025 19:00 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 17/01/2025 18:48 Քննարկել են՝ ինչպե՞ս են իրականացվում Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները 17/01/2025 18:33 Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 17/01/2025 18:22 Բաքվի ռեժիմը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կեղծ դատավարությունները վերածել է հակահայկական քարոզչական շոուի․ Հայտարարություն 17/01/2025 18:10 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի հաղթողները 17/01/2025 17:54 Վթար Վանաձորում․ Տուժածներ կան 17/01/2025 17:41 Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի ապահովման ուղղությամբ․ Կոչ ՄԱԿ-ին 17/01/2025 17:26 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, ստիպել են կանգնած մնալ, չեն թողել՝ քնի, այլ զրկանքների են ենթարկել․ BBC 17/01/2025 17:12 «Ինչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար»․ ՊԵԿ 17/01/2025 17:00 «Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու արդյունավետ փոխգործակցության բարձր մակարդակ»․ Ռուսաստանի դեսպանը Քննչական կոմիտեում էր 17/01/2025 16:45 Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու խոշտանգվող բոլոր հայ պատանդներին․ Արցախյան կազմակերպությունների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին 17/01/2025 16:31 Այսօր եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 17/01/2025 16:19 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 1 տարի 6 ամսով ազատազրկումը. նա կմնա տնային կալանքի տակ 17/01/2025 16:10 Փաշինյանի անգործությունը և Բաքվի շինծու դատավարությունները՝ հարված հայ ազգին և արդարադատությանը. Վարդան Օսկանյան 17/01/2025 15:55 Լիլյա Սիրականյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ 17/01/2025 15:45 Հայ-ամերիկյան փաստաթղթով սկիզբ է դրվում Հայաստանի «ուկրաինականացմանը». Հայաստանի Կոմկուս 17/01/2025 15:40 Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին 17/01/2025 15:26 Բոլորս պետք է զգոն մնանք. Նուբար Աֆեյանն անդրադարձել է Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատական գործընթացին 17/01/2025 15:23 Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ 17/01/2025 15:20 Էդգար Հովսեփյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար 17/01/2025 14:56 Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է ստեղծել 17/01/2025 14:47 Լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 17/01/2025 14:32 Հայկական ատոմակայանում 2024-ին իրականացվել է 4 ստուգայց, կարևոր պաշտոն զբաղեցնող 4 անձ ենթարկվել է պատասխանատվության 17/01/2025 14:26 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ 17/01/2025 14:20 Փաշինյանն այցելել է Փարաքարի նորակառույց դպրոց, ստուգել պարագաների որակը (Տեսանյութ) 17/01/2025 14:15 «KamAZ»-ը կոտրել է ալյումինե թիթեղներն ու մոտ 10 մետր բարձրությունից ընկել շինհրապարակ. կա վիրավոր 17/01/2025 13:58 Դատավարությանը նվաստացնող կարդրեր կլինեն, հիշե՛ք, հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ, և որևէ մեկը չպետք է թիրախավորի նրանց. Բեգլարյան 17/01/2025 13:42 Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն 17/01/2025 13:41 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց 17/01/2025 13:29 Ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը. Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ) 17/01/2025 13:25 Սպասվում է թույլ ձյուն 17/01/2025 13:23 Երկար տարիներ ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը պաշտպանած մարդիկ այսօր մեր աջակցության և պաշտպանության կարիքն ունեն. Սամվել Կարապետյան 17/01/2025 13:09 Տխրահռչակ GPS-ի հիմքի վրա կրկին Տավուշում, այս անգամ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք. Գառնիկ Դանիելյան 17/01/2025 13:04 ՀՀ իշխանությունների լռությունն առաջին հերթին ոչ թե վնասում է Արցախի մեր հայրենակիցներին, այլ ՀՀ-ին. Մեսրոպ Առաքելյան (Տեսանյութ) 17/01/2025 12:33 Ճնշման բազմաթիվ միջոցներ կան, որոնցից որևէ մեկն Ադրբեջանի նկատմամբ կիրառված չէ. ակցիա՝ հայ գերիների վերադարձի պահանջով (Տեսանյութ) 17/01/2025 12:23 Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա 17/01/2025 12:19 Հայաստանի և սփյուռքի լայն հանրությանը կոչ եմ անում անվերապահ աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան 17/01/2025 12:12 Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք 17/01/2025 12:05 2025թ․ հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը. ԱՄՆ դեսպանատուն 17/01/2025 12:01 Այս իշխանությունների կողմից ՀՀ-ն շարունակաբար նսեմացվում է, գերիների հարցով լուռ համաձայնության մեջ են Ադրբեջանի հետ. Իրավապաշտպան 17/01/2025 11:52 «Մենք պիտի գնանք, որ մյուս տղաները հետ գան». զորակոչը շարունակվում է (Տեսանյութ) 17/01/2025 11:46 Հիվանդ զինվորին բանակ զորակոչելն անմարդկային է և նվաստացնող, կոռուպցիան փնտրեք ձեր մեջ. Իրավապաշտպանը՝ Փաշինյանին ու Պապիկյանին 17/01/2025 11:40 Գերիների հարցում հայաստանյան իշխանություններն Ադրբեջանի լիարժեք դաշնակիցներն են. Մելիքյան 17/01/2025 11:34 Ռուբեն Վարդանյանը, անտեսելով իր անձի համար բոլոր հնարավոր հետևանքները, պաշտպանել է ՀՀ-ն՝ կեղծ «դատավարության» ապագա հետևանքներից․ Միքայել Նահապետյան 17/01/2025 11:26 Վահան Բիչախչյանը համալրել է Վարշավայի «Լեգիայի» շարքերը 17/01/2025 11:22 Վրաստանի վարչապետը մեկնել է Բաքու 17/01/2025 11:17 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցում է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին 17/01/2025 11:10 Խոշոր վթար՝ Մյասնիկյան պողոտայում․ բախվել են «Lexus»-ը, «BMW»-ն ու 3 «Mercedes»-ներ. կան վիրավորներ 17/01/2025 11:02 Հայ-ռուսական հարաբերություններում զարգացում չկա՞. ինչու ամփոփիչ ասուլիսում Արարատ Միրզոյանը անտեսեց Ռուսաստանի հետ հարաբերությունները 17/01/2025 10:55 «Գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել 17/01/2025 10:52 Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ 17/01/2025 10:47 Բաքվում սկսվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի դատավարությունը. հերթական հարվածն է հայկական արժանապատվությանը. Թանդիլյան 17/01/2025 10:35 Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները 17/01/2025 10:26 Ազատությո՛ւն Ռուբեն Վարդանյանին, ազատությո՛ւն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան 17/01/2025 10:07 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 17/01/2025 09:49 Հարվածի տակ է դրվելու հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը․ Աբրահամյանը՝ սահմանազատման մասին 17/01/2025 09:23 Լարսը բաց է 17/01/2025 09:21 Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց 17/01/2025 09:10 «Ժողովուրդ». Չի բացառվում՝ դեֆիցիտը 609 մլրդ դրամից էլ ավելի լինի 17/01/2025 09:07 «Հրապարակ». Ինչու են հրաժարականի դիմումներ գրել երկու դատարանների նախագահներ 17/01/2025 09:04 «Ժողովուրդ». Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը 17/01/2025 09:02 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության դեմ 17/01/2025 09:00 «Ժողովուրդ». Ովքեր են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգության աշխատակիցները 17/01/2025 08:58 «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա 17/01/2025 08:55 «Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում 17/01/2025 08:53 «Հրապարակ». Փաշինյանը մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության և արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա 16/01/2025 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը 16/01/2025 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով 16/01/2025 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում 16/01/2025 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում 16/01/2025 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան 16/01/2025 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում 16/01/2025 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ 16/01/2025 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում 16/01/2025 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ 16/01/2025 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է 16/01/2025 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ 16/01/2025 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ 16/01/2025 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին 16/01/2025 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ 16/01/2025 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) 16/01/2025 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը 16/01/2025 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան 16/01/2025 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու 16/01/2025 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել 16/01/2025 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով

Տվյալ բաժնի վերջին նյութերը