23/03/2018 09:30
«Ժամանակ». Անսահմանափակ իրավունքներ՝ վարչապետին
«Ժամանակ»-ը գրում է. «Վերջին շրջանում կառավարության կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրենքների նախագծերը մի ընդհանուր ուղղվածություն ունեն՝ հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը` այն հասցնելով զրոյի:
Այդ միտումն այն աստիճան ակնառու է, որ նույնիսկ ամենաիշխանահաճո հանրապետականների նյարդերն են տեղի տալիս՝ ստիպելով ընդվզել դրա դեմ:
Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ կընդունվի Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ նախագիծն անսահմանափակ իրավունքներ է վերապահում վարչապետին, և ընդհակառակը՝ զրո իրավասություն նախագահին: Այս օրենքը նույնիսկ վիրավորական տարրեր է պարունակում նախագահի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: