23/03/2018 09:50
«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանդիպման հրավերը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպում են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:
«Ճակատի անդամները հրավիրել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, չի ընդունել հրավերը և ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել: Այս հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: