23/03/2018 09:41
«Իրատես». Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված, որ չի ուզում այլևս ԱՄՆ-ից Հայաստան գալ
«Իրատես»-ը գրում է, թե Հայաստանից ինքն իրեն «արտաքսած» ՕՐՕ-ի լիդեր Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, որ չի պատրաստվում ԱՄՆ-ից Հայաստան գալ` գոնե այս օրերին, երբ իր նախկին թիմակիցները, շունչները պահած, սպասում են, թե ինչով է ավարտվելու ապրիլի 9-17-ն ընկած անիշխանության շաբաթը:
« «Մինասիչն ասել էր, որ այդ օրերին Հայաստանում կլինի, սակայն Հայաստան կգա մայիս-հունիս ամիսներին», - տեղեկացրել է նրան մոտ կանգնած աղբյուրը: Ի դեպ, Օսկանյանը Նահանգներում է միայնակ: Նրա ընտանիքը մշտապես Երևանում է. տիկին Նանին, ասում են, սիրիահայերի համար դպրոց է բացել, լեզուներ է սովորեցնում` յուր մյուս բիզնեսներին զուգահեռ, իսկ որդին, ինչպես միշտ, զբաղված է բետոնի գործով, ու ոչ ոք չի խանգարում նրան իր գործն անելու», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի ասյօրվա համարում: