23/03/2018 10:09
ՉԻ. Ավշարցի եղբայրները անընդհատ սրբագրում են իրենց գյուղապետ եղբոր քայլերը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ Ավշարցի եղբայրներ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, անընդհատ ստիպված են լինում «սրբագրել» իրենց գյուղապետ եղբոր՝ Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի քայլերը:
«Բանն այն է, որ այս անգամ գյուղապետը անդրադարձել է համայնքների խոշորացման թեմային: Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ հարակից գյուղերի ղեկավարների մոտ նա մշտապես հայտարարում է, որ եղբայրների շնորհիվ մյուս գյուղերը միանալու են Ավշարին և ինքն էլ դառնալու է խոշորացված համայնքի ղեկավար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի նախկին մարզպետները մշտապես դժգոհել են, որ Ավշարը մարզում համարվում է ամենավատ հարկատուն», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: