23/03/2018 12:56
Բիթքոինը շարունակում է էժանացել
Բիթքոինի (bitcoin), փոխարժեքը հինգշաբթի էժանացել է 6,4 տոկոսով՝ մինչև 8 045 դոլարի, հայտնում է РИА Новости-ն:
Այլընտրանքային կրիպտոարժույթները ևս էժանացել են. Ripple-ն՝ 8 տոկոսով և սակարկվում է 0,64 դոլար մակարդակում: Bitcoin Cash-ը՝ 7,6 տոկոսով, մեկ մետաղադրամի համար տալիս են 967,86 դոլար Ethereum-ը` 8,3 տոկոսով՝ հասնելով մինչև 521,27 դոլարի:
CoinMarketCap-ի տվյալով՝ շուկայի կապիտալիզացումը ներկայումս կազմում է 323.03 մլրդ դոլար: Բիթքոինը կազմում է ամբողջ կրիպտոարժութային շուկայի մոտ 44 տոկոսը: