23/03/2018 14:47
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 24-28-ը կլինի Ժնևում
Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, մարտի 24-28-ը կլինի Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն):
Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանին: