23/03/2018 13:46
ԱՄՆ Սենատը բյուջեն ընդունել է մինչև ֆինանսական տարեվերջ
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բյուջեն ընդունել է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30, երբ ավարտվում է ընթացիկ ֆինանսական տարին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անել NBC-ին:
Ավելի վաղ բյուջեի նախագիծը ստացել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությունը:
Բյուջեին կողմ է քվեարկել 65 սենատոր, դեմ է հանդես եկել 32: Հիմա երկրի ֆինանսական հիմնական օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Դա պետք է արվի մինչև ուրբաթ օրվա ավարտ, այլապես դաշնային կառավարությունն առանց ֆինանսավորման կմնա:
1,3 տրլն ծավալով բյուջեն նախատեսում է պաշտպանական ծախսերի աճ 80 մլրդ-ով՝ սա 1,5 տասնամյակում ռազմական ծախսերի ամենախոշոր մեծացումն է: