24/03/2018 15:08
Լիպեցկի Roshen գործարանի կորուստներն ավելացել են 63,7 անգամ
Լիպեցկում գտնվող Roshen հրուշակեղենի գործարանի (մտնում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Roshen կորպորացիայի կազմի մեջ, խմբ.) կորուստները 2017 թվականին 63,7 անգամ ավելացել են: Այս մասին հայտնում է «Украинские новости»-ն:
Ձեռնարկության կորուստն աճել է 4,9 միլիոն ռուբլիով՝ հասնելով 311,7 միլիոնի: Եկամուտները կրճատվել են 5 անգամ՝ 1,3 միլիարդից հասնելով 248,6 միլիոնի:
Բացի այդ, տարվա ընթացքում աշխատանքից ազատվել է 667 մարդ: 2017 թվականի ավարտին գործարանի աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 72 մարդ: