24/03/2018 09:30
Արամ Մանուկյան. Մենք ուշադիր կհետևենք, թե ինչ զարգացումներ կլինեն Ազատության հրապարակում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, խոսելով Ազատության հրապարակում իշխանափոխության կոչերով հանդես եկող ուժերի գործունեության մասին, նշել է.
«Հաջողություն ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ծրագրեր ունեն: Որքանով են անկեղծ, ես չգիտեմ, բայց խնդրի դրվածքը՝ իշխանափոխությունը, մեզ հոգեհարազատ է: Մենք ուշադիր կհետևենք, թե ինչ զարգացում է լինում, ու անհրաժեշտ պահին արձագանք կլինի... Շատ քաղաքական ուժեր կույր ձևացան 2015թ-ին, թե չեն տեսնում ինչ է կատարվում և ոչ միայն չաջակցեցին սահմանադրական փոփոխությունների դեմ «ՈՉ»-ի շարժմանը, այլ իրենց լռությամբ իշխանություններին աջակցելով՝ թույլ տվեցին իշխանություններին իրականացնել վերջին տարիներին ամենակեղտոտ գործարքը»:
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: