24/03/2018 10:05
«Ժամանակ». Իսրայելում ՀՀ-ն դեսպան կլինի Արմեն Սմբատյանը
«Ժամանակ»-ը գրում է. «Շուտով Հայաստանը իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ պաշտոնում կնշանակվի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանը, ով արդեն ունի դիվանագիտական աշխատանքի փորձ՝ 2002-2009թթ. զբաղեցրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Իսրայելը պակաս կարևոր երկիր չէ, եթե նկատի ունենանք, որ այնտեղ մենք հսկայական ազգային ժառանգություն ունենք, իսկ Սմբատյանը սիրում է ազգայինի և սեփականի համատեղումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: