24/03/2018 10:18
«Ժամանակ». Ովքեր են ներկա եղել Գագիկ Հարությունյանի 70-ամյակի միջոցառմանը
«Ժամանակ»-ը գրում է, թե «Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան երեկ նշել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը:
«Մեր տեղեկություններով՝ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն նրկայացուցիչներից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին նաև նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ:
Մասնավորապես, արարողության ներկա էին նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բերգլարյանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Արցախից ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը...
Ավելացնենք նաև, որ ՍԴ նախագահի ծննդյան տոնը իր ներկայությամբ պատվել էր նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Միջոցառման մասնակիցներն ասում են, որ կատարյալ ազգային համաձայնության հասնելու համար բացակայում էին միայն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը», - գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: