26/03/2018 13:50
Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում Ռուսաստանը դիտարկելու է վտանգ իր նկատմամբ. Զատուլին
Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է իրականացնել իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանական և անվտանգույան ոլորտում, այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ դիրքորոշումը վերահաստատել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նա ասաց, որ այդ հարցում լրացուցիչ անգամ համոզվել են՝ երեկ այցելելով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։
«Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում հետագայում ևս Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ դիտարկելու է վտանգ իր նկատմամբ», - հայտարարեց Զատուլինը։