26/03/2018 14:56
Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները խորհրդակցություն են անցկացրել
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և նախանշել փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Խորհրդակցությունների շրջանակներում Աշոտ Հովակիմյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Արցախի արտգործնախարարը գոհունակությամբ է նշել երկու գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և կարևորել նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը՝ արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ համաձայնեցված քաղաքականության վարման և համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման տեսանկյունից։