27/03/2018 15:54
«Ռոսսելխոզնադզորը» մեկ շաբաթում կուսումնասիրի Թուրքիայի մի շարք ձեռնարկություններից լոլիկի ներկրման հարցը
«Ռոսսելխոզնադզորը» մեկ շաբաթվա ընթացքում կրկնակի կքննարկի լոլիկի մատակարարումներ սկսելու այն ցուցակի ձեռնարկությունների հարցը, որը ներկայացրել է Թուրքիան, հայտնում է РИА Новости-ն:
«Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ֆեդերալ ծառայությունը տեղեկացնում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում լրացուցիչ կքննարկի Թուրքիայի այն ձեռնարկություններից լոլիկի մատակարարումների իրականացման հարցը, որոնք մտնում են այն ցանկի մեջ, որը Թուրքիայի Հանրապետության Բույսերի կարանտինի և պաշտպանության ազգային կազմակերպության կողմից տրվել են ռուսական կողմին, և տեսչական ստուգում են անցել «Ռոսսելխոզնադզորի» կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, «Ռոսսելխոզնադզորը» պատրաստ է հաջորդ շաբաթվանից սկսել այն ձեռնարկությունների տեսչական ստուգումները, որոնք Թուրքիայում լոլիկի արտադրություն են իրականացնում: