28/03/2018 13:08
ՊՊԾ գնդի գրավման դեպքը ոչ միայն անթույլատրելի է, այլև արկածախնդրություն է. ՀՅԴ
Զինված ճանապարհով քաղաքական հարցեր չի կարելի լուծել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Համբարձումյանն՝ անդրադառնալով 2016-ի հուլիսին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման դեպքերին:
«Դա ոչ միայն անթույլատրելի է, այլև արկածախնդրություն է», - նշեց նա:
ՀՅԴ-ականն ընդգծեց, որ նման դեպքերը պետք է իսպառ բացառվեն:
«Այդ դեպքերը շատ վատ անդրադարձ են ունեցել Հայաստանի համար: Հայրենասիրության ալիքը, որ ձևավորվել էր ապրիլյան դեպքերից հետո, լավ հիմք էր, որ կարողանայինք լավ արդյունքներ արձանագրել, բայց հուլիսյան դեպքերը ջարդեցին այդ ամենը», -նշեց նա: