28/03/2018 09:30
«Ժամանակ». Արմեն Չարչյան, Արտավազդ Սահակյան, Ասատուր Ասատրյան՝ առողջապահության նախարարի հնարավոր թեկնածուները
«Ժամանակ»-ը գրում է. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը, կարծես թե, վերջնականապես վճռված է, որովհետև տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար:
Սամվել Ալեքսանյանը փորձում է այդ պաշտոնին նշանակել տալ իր սեփականությունը հանդիսացող «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանին, ՀՅԴ-ն լոբբինգ է անում իր թեկնածու Արտավազդ Սահակյանի համար, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը այդ պաշտոնին ուզում է տեսնել Մայր աթոռի սեփականությունը հանդիսացող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին: Թե կողմերից ում փաստարկներն ավելի համոզիչ կլինեն բարձրագույն իշխանության համար, պարզ կլինի ապրիլի 17-ից հետո»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: