28/03/2018 17:51
Աշխատանքային խորհրդակցություն՝ Բակո Սահակյանի մոտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանների և մայրաքաղաքի զարգացման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը, հանրապետությունում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին:
Երկրի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարականներ է տվել քննարկված հարցերին պատշաճ և համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: