28/03/2018 10:36
Առաջնագիծը տեսադիտարկման տեխնիկայով հագեցնելու առումով լուրջ առաջընթաց կա. ՊՆ փոխնախարար
Առաջնագիծը ամրապնդելու ու տեսադիտարկման տեխնիկայով հագեցնելու առումով լուրջ առաջընթաց կա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։
Նրա խոսքով՝ վաղը մեկնարկող ArmHitec 2018 սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու է որոշակի պատկեր առաջնագծից՝ օնլայն ռեժիմով:
«Այցելուները հնարավորություն կունենան նույնիսկ տեղաշարժել տեսախցիկը ու տեսնել ամեն բան օնլայն ռեժիմով», - ասաց Դավիթ Փախչանյանը։