28/03/2018 12:15
Դիզվառելիքի մասով խնդիր բանակում հիմա չկա. ՊՆ փոխնախարար
Դիզվառելիքի հետ կապված խնդիրներ բանակում հիմա չկան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ փոխնախարար, Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն՝ պատասխանելով հարցին՝ հետևություններ արվե՞լ են 2016թ. ապրիլից, երբ որոշ ռազմական տեխնիկա չի գործարկվել դիզվառելիքի բացակայության պատճառով։
«Մի փոքր իմ ոլորտի հարցը չէ, բայց պատասխանեմ՝ դիզվառելիքի մասով վստահ եմ, որ խնդիր չունենք հիմա։ Ինչ վերաբերում է հնարավոր ագրեսիային, իհարկե, բանակը մշտապես պատրաստ է և ես համոզված եմ, որ ցանկացած ագրեսիա կստանա իր պատասխանը», - ասաց Դավիթ Փախչանյանը։