28/03/2018 10:25
Ռուսական կողմից նշում են, որ Ադրբեջան զենքի մատակարարումները խիստ նվազելու են. Փախչանյան
Ակնհայտ է, որ հայկական կողմը որոշակի դժգոհություն ունի Ադրբեջան ռուսական զենքի մատակարարման մասով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։
«Այսօր ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, որ այդ մատակարարումները խիստ նվազելու են։ Կարող եմ ասել, որ ռուսական կողմի հետ մեր համագործակցությունն այժմ ընթանում է բավականին ադյունավետ», - ասաց Դ. Փախչանյանը։
Նա ընդգծեց՝ ՌԴ առաջին վարկով նախատեսված մատակարարումներն ամբողջությամբ իրականացված են։