29/03/2018 14:20
Արցախում պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է
Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են ընդունվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորված ԱՀ քաղաքիցներ 1987 թվականի ծնված Գարիկ Արամի Ղահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Հենրիխի Մկրտչյանը, տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Ըստ աղբյուրի, Գարիկ Ղահիրյանն ընդունվել է 11:00-ին ծայրահեղ ծանր վիճակում այս պահին վիրահատվում է: Արամ Մկրտչյանն ընդունվել է 11:15-ին կայուն ծանր վիճակում, նույնպես վիրահատվում է:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ The Halo Trust կազմակերպության մեքենաներից մեկի պայթյունի հետևանքով նույն կազմակերպության 3 աշխատակիցներ մահացել են, իսկ երկուսը վիրավորվել։