29/03/2018 15:50
Արցախում ականի պայթյունից վիրավորված քաղաքացիների վիրահատություններն ավարտվել են
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում այսօր տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիներին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատել են:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ երկու հիվանդների վիրահատություններն արդեն ավարտված են:
«Նրանցից մեկի՝ 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի մոտ առկա էին ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունից հետո նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսկ 1987 թվականին ծնված Գարիկ Ղահիրյանի երկու վերջույթներն էլ անդամահատվել են. վիճակը ծանր է», - տեղեկացրել է Ա. Խաչատրյանը:
Նշենք, որ դժբախտ պատահարի հետևանքով երեք հոգի մահացել է: Նրանք «The HALO Trust» ականազերծող կազմակերպության աշխատակիցներ էին: