Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել. Դերասան Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության, հետաքրքիր միջադեպերի մասին

29/03/2018 19:50

Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել. Դերասան Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության, հետաքրքիր միջադեպերի մասին


Ասում են՝ աշխարհում յուրաքանչյուրն ունի իր նմանակը կամ նմանակները: Մի մասին հաջողվում է միմյանց տեսնել, մի մասն էլ օվկիանոսի տարբեր ծայրերում են գտնվում ու այդպես էլ իրար գոյության մասին չեն իմանում:

Օրեր առաջ համացանցը սկսեց «խոսել»՝ Երևան քաղաքում ու նույն բնագավառում կողք կողքի ապրում ու աշխատում են գրեթե զույգ եղբարներ հիշեցնող երկու երիտասարդ՝ Լևոն Սարգսյանն ու Հովհաննես Ազոյանը: Նրանց ապշեցուցիչ նմանությունը պայմանավորված չէ ո՛չ գեներով, ո՛չ էլ կերպար ստեղծելու հանգամանքով: Նրանք պարզապես աշխարհում սփռված այն նման մարդկանցից են, ովքեր ճակատագրի բերումով ծնվել ու ապրում են նույն երկրում:

Aysor.am-ի զրուցակիցը Լևոն Սարգսյանն է, ում վերջին շրջանում հանդիպում ենք Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տանդեմ» սիթքոմում՝ Բաբիկի կերպարում: 

- Լևոն, արդեն մի քանի օր է` համացանցում հայտնված Ձեր լուսանկարներն իսկական խառնաշփոթ են առաջացրել: Ձեր և դերասան Հովհաննես Ազոյանի արտաքին նմանությունն ակնհայտ է, նույնիսկ շփոթմունք է առաջացնում: Դա կերպա՞ր է, թե՞ պարզապես զուգադիպություն:

- Սա հատուկ կերպար չէ, այլ՝ ուղղակի նմանություն: Ես նմանակող չեմ, այլ՝ հումորիստ: Չնայած մեր արտաքին նմանությանը` կարծում եմ՝ մեր կերտած կերպարները միմյանց նման չեն: Մազերս միշտ էլ գանգուր ու մի քիչ երկար են եղել, պարզապես 2010 թվականից հետո ծառայության նպատակով ժամանակ առ ժամանակ կտրել եմ: Հիմա նորից կերպարի համար մազերիս նախկին գանգրությունն ու երկարությունն էր անհրաժեշտ, ինչն էլ ունեմ: Եթե մի օր ինձ ճաղատ կերպար բաժին ընկնի ու պահանջվի, որ քաչալանամ, հաստատ չեմ հրաժարվի: Եվ ասեմ, որ ես առօրյայում հավաքած մազերով եմ, խուճուճներս աչքի չեն ընկնում (ժպտում է, հեղ.):

- Հովհաննեսի հետ հաճա՞խ եք հանդիպում գործնական կամ ընկերական միջավայրում:

- Առաջին անգամ հանդիպել ենք 2013 թվականին՝ ՈՒՀԱ-ի ЕрМИ թիմի 20-ամյակի շրջանակում: Հետագայում շփում չենք ունեցել:

- Այդ նմանությունը գործունեության մեջ Ձեզ խանգարո՞ւմ, թե՞ օգնում է:

- Հավատացեք՝ չի խանգարում, այս նմանության մեջ որևէ բացասական բան չկա, ամեն ինչ նորմալ է: Նույնիսկ կարծում եմ, որ համատեղ գործունեության ընթացքում այն դրական ազդեցություն կունենա ու երկուսիս էլ կօգնի:

- Որքան գիտեմ, դուք և Հովհաննեսն այժմ նկարահանվում եք նոր կատակերգական ֆիլմում՝ երկվորյակ եղբայրների կերպարում: Ճի՞շտ է այս տեղեկությունը:

- Ես միայն ֆիլմի բովանդակությանը, սցենարին եմ ծանոթ: Այս նախագծի հետ կապված` աշխատանքները դեռևս բանակցությունների փուլում են: Ամեն դեպքում, ես իմ համաձայնությունը հաստատել եմ, երբ Հովհաննես Ազոյանն էլ հաստատի, կանցնեն հաջորդ՝ աշխատանքային փուլին: 

- Այս ընթացքում նկարահանվում եք Հանրային հեռուստաընկերության «Տանդեմ» սիթքոմում: Սա Ձեր առաջի՞ն էկրանային աշխատանքն է:

- Ոչ, սա արդեն երրորդ սիթքոմն է, որում ես ներգրավված եմ: Գործունեությունս սկսել եմ 2008 թվականին՝ ՈՒՀԱ-ից, հիմա էլ ЕРМУ թիմից եմ, որտեղ հավաքված են Բժշկական համալսարանի տարբեր տարիների ՈՒՀԱ-ի անդամներ: Իմ մասնակցությամբ առաջին սիթքոմը Հ2 հեռուստաընկերության «Taxi Nema»-ն է եղել, հետո Մոսկվայում նկարահանվեցի ևս մեկ նախագծում, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով այդպես էլ եթեր չգնաց: Դե, հիմա էլ ինձ տեսնում եք «Տանդեմ»-ում:

- Ի տարբերություն 90-ականների՝ ՈՒՀԱ-ի հայկական թիմերն այսօր հաջողությունների չեն հասնում: Սրամտությա՞ն, սցենարի՞, թե՞ մեկ այլ խնդիր է առաջ եկել:

- Այսօրվա սերունդը ռուսերենի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, լեզվին լավ չի տիրապետում, իսկ այն, որ ՈՒՀԱ-ի մայր լեզուն ռուսերենն է, գաղտնիք չէ:  Հիմա ավելի լավ գիտեն անգլերեն, նույնիսկ իսպաներեն ու ֆրանսերեն, քան` ռուսերեն:

- Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

- Ո՛չ, սննդի անվտանգության տեսուչ եմ, բայց երբեք իմ մասնագիտությամբ չեմ աշխատել: Դերասանության հետ կապված ճանապարհս սկսել եմ ՈՒՀԱ-ից: Սակայն ասեմ, որ ապագայում պատրաստվում եմ թատերական կրթություն ստանալ:

- Արդեն այդ բնագավառում եք, էկրաններին: Ձեզ սկսել են ճանաչել, հրավիրվում եք ֆիլմերում ու սիթքոմներում նկարահանվելու: Նման դեպքերում շատերը մասնագիտական կրթությունն ավելորդ են համարում՝ ձեռքբերած փորձն ու ոլորտում ծանոթությունը համարելով ամենամեծ դպրոցը:

- Մեզանից յուրաքանչյուրը մշտապես զարգանալու, առավել պրոֆեսիոնալ դառնալու ու վերև բարձրանալու կարիք ունի: Ես էլ բացառություն չեմ ու ինձ թվում է՝ Թատերական ինստիտուտն այս հարցում ինձ շատ կօգնի: Ասեմ, որ ինձ շատ է հետաքրքրում, գրավում բեմը, թատրոնը, բայց մինչև թատերական կրթություն չստանամ, չեմ մտնի այդ աշխարհ: Քիչ եմ «սնված» այն ամենով, ինչը պետք է թատրոնում հանդես գալու համար:

- Ընտրել եք մի ճանապարհ, որը թեև ճանաչում է բերում, սակայն այնքան էլ նպաստավոր չէ ֆինանսական տեսանկյունից: Չկա՞ մտավախություն, որ մի օր կարող է հետաքրքրությունը մարել ու զղջաք, որ ֆինանսապես առավել հարուստ ուղի չէիք ընտրել:

- Ըստ իս՝ յուրաքանչյուր արտիստ ինքն է պայմաններ դնում ու գին թելադրում: Այդ գումարի չափը միայն քո պրոֆեսիոնալիզմից է կախված: Եթե հետաքրքիր ու աշխուժություն առաջացնող կերպարներ ես ստեղծում, կարծում եմ, գումարից բողոքելու շատ տեղ չես ունենա (ժպտում է, հեղ.): Ինձ թում է՝ եթե սցենարդ լավն է, բայց դերասանը` վատը, ահավոր կլինի, բայց այ լավ դերասանը կարող է կատակերգական վատ սցենարն այնպես խաղալ, որ չկարողանաս ծիծաղդ զսպել:

- Որքան հասկացա՝ Ձերը միայն կատակերգությունն է, դրամատիկ կերպարներում Ձեզ չեք տեսնում:

- Այո, մյուսները կփորձեմ միայն այն դեպքում, երբ գոնե 50-60 տոկոս թատերական կրթություն ստացած կլինեմ: Հիմա միայն КВН-ի դպրոց եմ անցել ու ինձ մենակ այդ սանդղակի մեջ կարող եմ թույլ տալ գտնվել: Բնույթով այնպիսին եմ, որ նրանից, ինչը չեմ կարող անել, հրաժարվում եմ: Անգամ, եթե մեծ գումարներ առաջարկեն:

- Իսկ երգելով կամ հանդիսավարությամբ չե՞ք փորձում գումար աշխատել, թե՞ դա էլ Ձեր սկզբունքների մեջ չի մտնում:

- Սկզբունքայնության հարց չի, ուղղակի երգել չգիտեմ, իսկ մի բան չիմանալ ու դա անել, խաբեություն է: Ինչ վերաբերում է թամադայությանը, մինչև հիմա չեմ փորձել, ու չգիտեմ՝ հետո ինչ կլինի (ծիծաղում է, հեղ.):

- Հայ դերասաններից ո՞ւմ հետ կցանկանայիք աշխատել, ո՞ւմ խաղն է Ձեզ հետաքրքիր:

- Հավատացեք՝ ինձ բոլորն են հետաքրքիր՝ անկախ իրենց տարիքից, սեռից ու ձեռքբերած հաջողություններից: Բոլոր նախագծերին հետևում եմ, փորձում եմ լավ ու օգտակար դասեր քաղել: Իրենց արած սխալներն էլ ես չեմ անում (ժպտում է, հեղ.): Հաճելի կլինի նկարահանվել այն դերասանի հետ, ում հետ էկրանին լավ կերևամ ու ով ինձ համար հետաքրքիր խաղընկեր կլինի:

- Լևոն, մի փոքր էլ խոսենք Ձեր ընտանիքի մասին:

- Ծնունդով Երևանից եմ, արմատնես՝ Ուջան գյուղից: Առավել խորը արմատներս՝ պապերս, Սասունից են… Ունեմ եղբայր, հայր, մայր, ովքեր արտերկրում են բնակվում: Ես էլ մնացել եմ այստեղ, որպեսզի իմ գործունեությունը ծավալեմ ու որոշ հաջողությունների հասնեմ: Բնավորությամբ նպատակասլաց եմ, միշտ առաջ եմ գնում: Տեղում չեմ դոփում ու հետ չեմ նայում (ժպտում է, հեղ.):

- Դրսում առավել հեշտ չէ՞ր լինի հաջողության հասնել:

- Չգիտեմ, ինձ համար ուրիշ երկրում կոնֆորտ չի: Իմ հայրենիքում զբաղվում եմ իմ սիրած գործով, որն ինձ տալիս է ապրելու ու հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները: Իմաստ չեմ տեսնում հեռանալու…

- Ամուսնացա՞ծ եք:

- Դեռևս ոչ, բայց արդեն պատրաստվում եմ ամուսնանալ: Ընտրյալս իմ ոլորտի հետ կապ չունի, ավելի շատ օրենքի բնագավառում է:

- Ձեր՝ արդեն իսկ հայտնիությունը նրան չի՞ խանգարում:

- Չէ, քանի որ ես նույն մարդն եմ մնացել, ինչպիսին մի քանի ամիս կամ մի քանի տարի առաջ էի: Ինձ հաճելի է, որ մարդիկ ճանաչում են, մոտենում, շփվում, կարծիքներ հայտնում:

- Հավանաբար, նաև Ձեզ հետ նկարվելու ցանկություն են հայտնում: Նորից անդրադառնալով Լևոն Սարգսյան-Հովհաննես Ազոյան նմանությանը՝ պատահե՞լ է՝ դրսում Ձեզ շփոթեն:

- Երբեմն լինում է, բայց ես դա զգալով՝ հրաժարվել եմ նկարվելուց ու բացատրել, որ ես այլ մարդ եմ: Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել:

- Մարտի 27-ին դարձաք 27 տարեկան: Ի՞նչ միջավայրում եք անցկացրել Ձեր ծննդյան օրը: Դերասան ընկերներ եղե՞լ են Ձեր կողքին:

- Ես միշտ նախընտրել եմ ընտանեկան մթնոլորտը, բայց քանի որ հիմա ընտանիքս դրսում է գտնվում, նախ՝ ապագա կնոջս հետ եմ անցկացրել, հետո արդեն հավաքվեցինք ընկերներով: Իմ կողքին էին բոլոր նրանք, որոնց ես սիրում ու կարևորում եմ: Ինչ վերաբերում է դերասան ընկերներիս, նախ՝ ЕРМУ թիմի բոլոր անդամներն են, ովքեր արդեն ընտանիքի պես են ինձ համար: Եվ արդեն նաև Ֆելիքս Խաչատրյանը, ում հետ բավական մտերմացել ենք «Տանդեմ»-ի ընթացքում: Նա իմ ավագ ընկերն է, իրենից շատ բան եմ սովորում ու դեռ շատ բան էլ ունեմ սովորելու:

- Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք ավելացնել մեր զրույցում:

- Ընդամենը կցանկանամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել եմ ու աշխատում եմ, նաև նրանց, ովքեր ինձ հետևում ու սիրում են: Իհարկե, չմոռանամ նաև չսիրողներին, նրանց էլ շատ-շատ շնորհակալ եմ:

- Կա՞ն այդպիսիք:

- Իհարկե կան:  Նրանք, ովքեր քո աշխատանքի վերաբերյալ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական կարծիք են հայտնում, ուրեմն չեն սիրում: Ի դեպ, նման «անկարծիք» մարդիկ շա՜տ վտանգավոր են (ժպտում է. հեղ.):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան 26/11/2024 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել 26/11/2024 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) 26/11/2024 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) 26/11/2024 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին 26/11/2024 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26/11/2024 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) 26/11/2024 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը