30/03/2018 09:42
«Ժամանակ». Բոլորը պետք է երջանիկ լինեն, որ Սերժ Սարգսյանը մնում է
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը որոշել է որևէ արմատական փոփոխություն չիրականացնել կառավարության կազմում և իշխանության մեջ ընդհանրապես: Ընդամենը անվանափոխություն և ուրիշ ոչինչ, ինքը այլևս ոչ թե նախագահ է, այլ՝ վարչապետ, Կարեն Կարապետյանը ՝ առաջին փոխվարչապետ:
Կարեն Կարապետյանը և իր տնտեսական թիմը շարունակելու են մնալ որպես տնտեսության մեջ հաջողության հասած առաջնորդներ: Չեն փոխվելու մարզպետները, պետական կառավարման ապարատի մյուս բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, բոլորը պետք է երջանիկ լինեն, որ Սերժ Սարգսյանը մնում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: