30/03/2018 09:35
«Ժամանակ». Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները միմյանց դեմ պայքարեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած քաղաքական ուժերի միջև ընդհանուր գործողությունների և ծրագրերի շուրջ կոնսենսուս չկա: Ինչպես և սպասվում էր, բոլորը իրենց համարում են առաջնորդներ և պահանջում, որ մյուսները համախմբվեն իրենց շուրջ:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ժառանգությունը» և մյուս կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները այդպես էլ չեն կարողացել միասնական օրակարգ ձևավորել: Չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք այս ուժերի կողմից միմյանց և ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ մղվող պայքարին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: