30/03/2018 11:07
Նավթը թանկանում է
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,74 դոլարով ՝ հասնելով 70.27 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,56 դոլարով՝ հասնելով 64,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: