31/03/2018 10:08
«Օկուպացված» կանգառները պետավտոտեսուչները չեն էլ փորձում կարգի բերել. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է. «Մարդատար մեքենաները գրավում են Երևանի կանգառները: Այս վարորդները շատ հաճախ իրենց մեքենաները կայանում են կանգառների հենց մեջտեղում, որտեղ ավտոբուսներն ու երթուղային տաքսիները պետք է կայանեն:
Սակայն քանի որ «դաշտը» գրավում են անհատ վարորդները, «գազելների» ու ավտոբսուների վարորդները ստիպված կանգառում են երկրորդ գծին մոտ և վթարավտանգ իրավիճակ կամ խցանում ստեղծում:
Իսկ պետավտոտեսուչները չեն էլ փորձում կարգի բերել իրավիճակը: Այսպիսի «օկուպացված» կանգառներ կարելի է տեսնել գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում