31/03/2018 09:35
Լֆիկը Դուբայ է գնացել մենակ. օլիգարխիկ տուսովկան քիչ-քիչ քայքայվում է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` այս օրերին շաքարի արքա Սամվել Լիմինդրովիչը Սամվել Կարապետյանի հետ հանգստանում է Դուբայում:
««Իշխանական օլիգարխիկ տուսովկան քիչ-քիչ քայքայվում է. Լֆիկը Դուբայ է գնացել մենակ», - տեղեկացրեց մեր աղբյուրը` հիշեցնելով, որ հայաստանյան օլիգարխիան տարին երկու անգամ համախմբված մեկնում էր Դուբայ՝ արևահարվելու։
«Հիմա Գագիկ Ծառուկյանի գլուխը խառն է, նա նույնպես մենակ` իր ընտանիքով է մեկնում Դուբայ, Հովիկ Աբրահամյանին Սամվել Ալեքսանյանը չի հրավիրում, վախենում է, որ Սերժ Սարգսյանը կզայրանա։ Մյուս սանիկ Գագիկ Բեգլարյանն էլ զբաղված է իր տղային թաղապետ դարձնելու գործով», - տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը:
Իսկ ե՞րբ Բեգլարյան-կրտսերը թաղապետ կդառնա։
«Դժվար է ասել, մայիսին է տարիքը լրանում, իսկ հիմա սպասում են տեսնեն՝ ապրիլի 9-ից հետո ինչ դասավորություն է լինելու, ով որտեղ է լինելու», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում