31/03/2018 10:43
Ստեփան Մարգարյան. «Համախմբում»-ը Ազատության հրապարակ չի գնա և չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա և չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին:
Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձևավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձևավորվել է Սահմանադրության ընդունմամբ և ԱԺ ընտրություններով:
Ձևավորվել է խորհրդարանական մեծամասնություն, և դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում, - ասել է նա՝ հավելելով, - ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը»: Մարգարյանը նաև նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձևավորել նոր մեծամասնություն և առաջադրել նախագահի թեկնածու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում