03/04/2018 09:46
Անտոկոս վարկ ՌԴ-ից Հայաստանին՝ զենքի հերթական խմբաքանակը գնելու համար. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:
Ըստ մեր աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլև նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական և վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկսել ռուսական զինտեխնիկայի դեմ՝ հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ»:
«Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս և դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները:
Ռուսներն ուզում են դրանով հասկացնել, որ եթե Ադրբեջանը իսկապես ուզում է ստուգել ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը, ապա Հայաստանը կարող է դա ցույց տալ», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում