03/04/2018 12:33
«Չելսին» Կոնտեին 9 մլն ֆունտ կվճարի՝ աշխատանքից ազատելու դեպքում
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում սեփական կամքով հեռանալ ակումբից, փոխանցում է Sports.ru-ն:
Եթե Լոնդոնցիները ցանկանան հրաժեշտ տալ 48-ամյա իտալացի մասնագետին, ապա ստիպված կլինեն վճարել նրան 9 մլն եվրո տուգանք:
Հնարավոր է, որ Կոնտեն ազատվի աշխատանքից, բայց «Չելսին» կշարունակի աշխատավարձը վճարել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կամ մինչև նա նոր ակումբ գտնի:
Եթե «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշի աշխատանքից հեռացնել Կոնտեին, ապա նրան կփոխարինի երիտասարդ և առաջադեմ մարզիչ: Թեկնածուներից են Լուիս Էնրիկեն և Թոմաս Տուխելը: