03/04/2018 16:47
Արցախցի մարզիկը դարձել է միջազգային մրցաշարի չեմպիոն (Տեսանյութ)
Ապրիլի 1-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի է ունեցել ArmFC (Armenian Fighting Championship)-18 միջազգային վարկանշային մրցաշար՝ նվիրված «Էրեբունի-Երևան» 2800-ամյակին, տեղեկացնում է «Արցախպրեսը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախից մրցաշարին մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հայրապետյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել է 9 պետության ներկայացուցիչ:
Նա նշել է, որ ինքը մենամարտել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Կոնստանտին Մեդինի հետ և հաղթանակ գրանցել, դարձել մրցաշարի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի, գավաթի և պատվոգրի:
«Հաղթանակս նվիրում եմ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին»,- ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: