03/04/2018 12:02
Լևոն Արոնյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին
Երեկ տեղի է ունեցել GRENKE Chess Classic մրցաշարի 2-րդ տուրը:
Ի տարբերություն 1-ին տուրի, որում 4 պարտիա ավարտվել էր հաշտությամբ և միայն մեկ պարտիայում էր գրանցվել հաղթական ավարտ, երկրորդ տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց հաշտությամբ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ադրբեջանի առաջատար շախմատիստներից Արկադի Նայդիչի նկատմամբ:
2-րդ հաղթանակը տոնեց Նիկիտա Վիտյուգովը: Հաղթանակներ տոնեցին նաև Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը. նրանք համապատասխանաբար առավելության հասան Հոու ՅԻֆանի և Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Ֆաբիանո Կարուանա – Մաթիաս Բլյուբաում պարտիայում:
3-րդ տուրի զույգեր.
Բլյուբաում— Կարլսեն
Մեյեր— Կարուանա
Նայդիչ— Վիտյուգով
Անանդ — Արոնյան
Յիֆան — Վաշիե-Լագրավ